Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզարշավն այսօր մեկնարկեց. այն կտևի մինչև ապրիլի 3-ը: «Այո»-ի շտաբի ղեկավարն էլ է հայտնի՝ Քաղաքացիական պայմանագրի վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ոչ»-ի շտաբ չի լինի. քաղաքական ուժերը հավատարիմ մնացին իրենց խոստմանն ու ձեռնպահ մնացին գործընթացում ներգրավվելուց: Վաղվանից արդեն «Ոչ»-ի շտաբ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից կազմված խումբը:
Մանրամասները՝ տեսանյութում: