Ճապոնացի բժիշկները կորոնավիրուս են հայտնաբերել Ռուսաստանի քաղաքացու մոտ, որը շրջագայել է Diamond Princess նավով: ՌԴ քաղաքացին կարանտինում է Ճապոնիայի նավահանգստային Իկոհամա քաղաքում:
«Նավի՝ բուժզննում անցած բոլոր ուղևորներից կորոնավիրուսով վարակված է եղել միայն ռուսաստանցի ուղևորը: Առաջիկայում կնոջը կտեղափոխեն հիվանդանոց, որտեղ նա բուզժննում կանցնի»,- նշված է Ճապոնիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հաղորդագրության մեջ:
Սա Ռուսաստանի քաղաքացիների շրջանում վարակի առաջին հաստատված դեպքն է: