BBC-ին հաղորդում է, որ Բիաթլոնի օլիմպիական չեմպիոն Եվգենի Ուստյուգովը որակազրկվել է հակադոպինգային կանոնների խախտումների պատճառով: Ուստյուգովը մեղադրվում է օքսանդրոլոն արգելված անաբոլիկի օգտագործման համար 2010-ի հունվարից մինչև 2014-ի փետրվար ընկած ժամանակահատվածում։
Այժմ մարզիկը 21 օր ունի որոշումը Շվեյցարիայի սպորտային արբիտրաժում բողոքարկելու համար։
Բիաթլոնի օլիմպիական մեկ այլ չեմպիոն՝ Սվետլանա Սլեպցովան, նույնպես մեղավոր է ճանաչվել հակադոպինգային կանոնները խախտելու համար, նա որակազրկվել է 2 տարի ժամկետով: 2013-ի մարտի 22-ից մինչև 2013-2014 մրցաշրջանի ավարտ նրա գրանցած արդյունքները չեղյալ են հայտարարվել։ Այս մասին գրում է ТАСС-ը գործակալությունը։
Սլեպցովային որակազրկելու մասին որոշումն ընդունվել է փետրվարի 11-ին: Նրան մեղավոր են ճանաչել Բիաթլոնի միջազգային միության հակադոպինգային կանոնների 2.2-րդ հոդվածը խախտելու համար։
Եթե Ուստյուգովը և մեդալակիր դարձած երեք մարզիկները չկարողանա վիճարկել որակազրկումը, Ռուսաստանը կկորցնի Սոչիի խաղերի թիմային արդյունքով առաջին տեղը։ Այդ պարագայում առաջին տեղը մեդալների քանակով կզբաղեցնի Նորվեգիայի հավաքականը։
Ուստյուգովը կարիերայի ավարտից հետո դարձել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր: