Մոտ մեկ շաբաթ առաջ հրապարակվել է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը: Նախագիծը մշակել է արդարադատության նախարարությունը և առաջարկում է հիմնովին վերափոխել իրավապահ այս կառույցը: Հիմնավորումն է՝ ժողովրդավարական պետությանն ու հասարակությանը նոր ոստիկանություն է պետք: