Չինաստանից տարհանված և Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան տեղափոխված քաղաքացիները, այդ թվում՝ մեկ ՀՀ քաղաքացի, դուրս են գրվել հիվանդանոցից:
Ուհանից տարհանված քաղաքացիները երկու շաբաթ հիվանդանոցում ուսումնասիրվել են. 89 հոգուց ոչ մեկը կորոնավիրուսով վարակված չի եղել:
Բացի Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիներից՝ Նուր-Սուլթանում է եղել Բելառուսի հինգ քաղաքացի: