ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը ազատվել է պաշտոնից և նշանակվել Վայքի ոստիկանության բաժնի պետ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Ջերմուկի ոստիկանության բաժնի պետ է նշանակվել Արմեն Արմենակյանը: