Փետրվարի 15-ի երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում տոնական տրամադրություն էր: Մարզասերները դիմավորելու էին եկել հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, որը Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում նվաճեց իր 5-րդ ոսկե մեդալը Հին աշխարհամասի առաջնություններում: