Վիրահայ համայնքում գեղեցիկ ավանդույթ է դարձել Բուն Բարեկենդանը նշել հարիսայի փառատոնով: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ և «Հայարտուն» կենտրոնի մասնակցությամբ ավանդույթը չի խախտվի այս տարի նույնպես:
2020 թվականի փետրվարի 23-ին՝ Մեծ Պահքին նախորդող օրը, Բուն Բարեկենդանի տոնին, Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում տեղի կունենա հարիսայի փառատոն, որին իրենց հետ բերած հարիսայով կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, հոգևոր հայրերի կողմից կօրհնվեն հարիսայի կաթսաները, և այս կերակրատեսակը կբաժանվի ներկաներին:
Փառատոնը կընթանա ուրախ երգ-երաժշտությամբ: