Իրաքից Հայաստան թռիչքը Արզնդան հաջողությամբ հաղթահարել է, տեղափոխվել Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն:
Վեց ամսական էր, երբ Իրաքում բնակվող եզդի ընտանիքն իմացավ, որ երեխան ծնվել է սրտի արատով: Իրաքում մի անգամ արդեն վիրահատել են, բայց բուժման երկրորդ փուլը պիտի անցնի այստեղ՝ մեզ մոտ:
Երեխային ու նրա ընտանիքին դիմավորել, բոլոր հարցերով զբաղվել է իշխող ուժի պատգամավոր Ռուսլան Բաքոյանը՝ նախապես Առողջապահության նախարարի հետ խորհրդակցելով:
Արզնդային այժմ նվազագույնը երկու վիրահատություն է սպասվում: Մայրիկը վստահ է, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի: Հայաստանում, ի դեպ, նույն արատով 135 երեխա է վիրահատվել: