Իրանում շարունակվում է փետրվարի 21-ին տեղի ունենալիք խորհրդարանի ընտրության քարոզարշավը: Ավելի քան 14 հազար թեկնածուից գրեթե կեսը մերժում է ստացել որպես թեկնածու գրանցվելու համար:
Գործող խորհրդարանի մեկ երրորդին ևս չի թույլատրվի մասնկացել ընտրությանը: Փորձագետներն այս ընտորւթյունը կարևոր են համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա զարգացումների տեսանկյունից և կանխատեսում, որ գալիք խորհդարանում մեծամասնություն կարող են կազմել այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքականության կողմնակիցները: