Ձմռան ընթացքում՝ չորս, վերջին երկու շաբաթում՝ երկու ուժգին փոթորկների թիրախում է հայտնվել Եվրոպան: «Դենիս» կոչվող աղետից արդեն երկու զոհ կա Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, Բրիտանիայում և Նորմանդիայում տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության: Քամու արագությունը հասել էր վայրկյանում 33 մ-ի:
Ուժգին քամու և հորդառատ անձրևների պատճառով իշխանությունները Հարավային Ուելսում 350 նախազգուշացում են արել կյանքին սպառնացող ջրհեղեղի մասին:
Միացյալ Թագավորության օդերևութաբանական ծառայությունը 5 տարվա ընթացքում առաջին անգամ է դիմել այդ միջոցին: