Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը կիրակի հայտարարել է, որ Brexit-ից հետո հարաբերությունների վերաբերյալ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև բանակցությունները հեշտ չեն լինի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
«Կարծում եմ, որ առևտրին և հետագա հարաբերությունների մեխանիզմին վերաբերող բանակցությունները խաղաղ չեն ընթանա: Բայց դա բնական է, բոլորը պաշտպանում են իրենց շահերը»,- ասել է նախարարը Մյունխենի անվտանգության համաժողովում:
Միևնույն ժամանակ, Լը Դրիանը հույս է հայտնել, որ բանակցությունները հնարավորինս արագ կավարտվեն, չնայած «որոշ բարդ կետերի առկայությանը», որոնք պետք է լուծվեն:
Այժմ Մեծ Բրիտանիան անցումային շրջանում է, որը կտևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային հնարավորություն է տրվում հանգիստ պայմաններում համաձայնեցնել հետագա հարաբերությունները: