Գերման Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 18:00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը՝ փետրվարի 18-ին՝ նույն վայրից:
Հիշեցնենք, որ հայտնի ֆոտոլրագրողը հանկարծամահ է եղել փետրվարի 16-ին:
Ավագյանը համարում էր, որ լուսանկարի իմաստը պատմություն ներկայացնելն է: Նա միշտ ասում էր. «Լուսանկարի միջոցով, կարծես, այսօրվա մեր կյանքը սառնարանում սառեցվում է, որ տարիներ հետո գալիք սերնդին ցույց տանք»: