Բրյուսելը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ զենքի և ոստիկանության հատուկ սարքավորումների մատակարարման էմբարգոն, ինչպես նաև բելառուսական անվտանգության չորս պաշտոնյաների նկատմամբ մուտքի արտոնագրային սահմանափակումները՝ «կապված 1999-2000 թվականներին ընդդիմության երկու քաղաքական գործչի, մեկ գործարարի և մեկ լրագրողի անհետացումների չբացահայտման հետ»:
Մինսկն արձագանքել է այդ որոշմանը: Բելառուսի արտգործնախարարությունը սահմանափակումներն անվանել է «անցյալի անհիմն մնացուկներ և Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի մոտեցումներում քաղաքական իներցիայի դրսևորում»: Բելառուսական կողմը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Բելառուս-Եվրոպա հարաբերությունները կդառնան ոչ խտրական: