Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում է՝ մասնակցելու «Հայաստանի, Վրաստանի և Կորեայի միջև գիտելիքների փոխանակում առողջության ապահովագրության վերաբերյալ» միջոցառմանը:
Այցի շրջանակներում պատվիրակությունը կծանոթանա Հարավային Կորեայում առողջության ապահովագրության ազգային ծառայության համակարգին, իրականացման սկզբունքներին, այլ մանրամասների:
Կողմերը քննարկելու են առողջության ապահովագրության ազգային համակարգի ներդրման համար անհրաժեշտ պայմաններն ու հիմնական գործողությունները:
Նախարարի օրակարգում նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Հարավային Կորեայի առողջապահության նախարարի, Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի և Հարավային Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահի հետ։