2020 թ. հունվարին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 10.846 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2019 թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 42%-ով, իսկ 2019 թ. հունվար ամսվա համեմատ՝ աճել 17.8 %-ով: Այս մասին հայտնում է Կադաստրի կոմիտեն:
Երևանում 2020 թ. հունվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. դեկտեմբեր ամսվա համեմատ աճել են 0.6 %-ով, իսկ 2019 թ. հունվարի համեմատ՝ 16.0 %-ով:
Մարզերի քաղաքներում 2020 թ. հունվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. դեկտեմբերի համեմատ աճել են 0.5 %-ով, իսկ 2019 թ. հունվարի համեմատ՝ 6.4%-ով: