Մյունխենում ԼՂ հարցի շուրջ քննարկմանը հարևան պետության ղեկավարը հայտնվել էր անհարմար վիճակում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
Հայաստանի ԱԺ փոխնախագահն ասաց, որ Ադրբեջանի նախագահը փորձում էր իրեն արդարացնելու համար պատմական ակնարկներ անել և ի պատասխան՝ ստանում էր այնքան պատմական ակնարկ, որ հաղորդման ֆորմատը կարող էր չհերիքել: «Կարծում եմ, որ քննարկման մասին քննադատությունները սին, արհեստածին խոսակցություններ են: Ես վստահ եմ, որ այդ մեկնաբանությունները, տեքստերը նույնիսկ մինչև այդ հանդիպումը գրված են եղել տարածման համար»,- ասաց նա:
Սիմոնյանն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում վարչապետը նշեց, որ պատրաստ է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, իսկ Ադրբեջանի ղեկավարը խուսափեց դրանից: «Ես վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդն այդ պահին հպարտ էր իր վարչապետով և նրա խոսքով»,- ասաց ԱԺ փոխնախագահը: