Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ հրապարակել է քարոզչության լիազոր ներկայացուցչի և քարոզչության պատգամավորների անունները։
Այսպիսով՝ ԱՅՈ քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը։
Քարոզչության թիմում են նույն խմբակցության 43 պատգամավոր՝ Մխիթար Հայրապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Վահե Ղալումյանը, Սարգիս Խանդանյանը, Հայկ Կոնջորյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Լուսինե Բադալյանը, Մերի Գալստյանը, Արման Բոշյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Նարեկ Մկրտչյանը, Անդրանիկ Քոչարյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հովիկ Աղազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Մարիա Կարապետյանը, Տիգրան Ուլիխանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սոս Ավետիսյանը, Արման Եղոյանը, Բաբկեն Թունյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Լիլիթ Մակունցը, Արմեն Խաչատրյանը, Սիփան Փաշինյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովհաննես Իգիթյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արգիշտի Մեխակյանը, Սոնա Ղազարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Լիլիթ Ստեփանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Գայանե Աբրահամյանը, Մաթևոս Ասատրյանը, Արեն Մկրտչյանը, Ռուբեն Ռուբինյանը, Անուշ Բեղլոյանն ու Արմեն Փամբուխչյանը։
ԱՅՈ քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ է համարվում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը՝ քաղաքացիական նախաձեռնության դեպքում, վարչապետը կամ նրա որոշմամբ նշանակված ներկայացուցիչը՝ Կառավարության նախաձեռնության դեպքում, նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրության մեջ որպես ներկայացուցիչ նշված պատգամավորը՝ պատգամավորների նախաձեռնության դեպքում: