ԱՄՆ Պետքարտուղար Մայք Փոմփեոն շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը խախտում են իրենց հարևանների տարածքային ամբողջականությունը:
«Մենք կխոսենք տարածքային ամբողջականության, ավելի ճիշտ՝ այն երկրների մասին, որոնք չեն հարգում այդ սկզբունքը»,- հայտարարեց Փոմփեոն, ելույթ ունենալով Մյունխենի Անվտանգության համաժողովում:
Նա վերահաստատեց այն թեզը, որ մշտապես գործածվել է ԱՄՆ վերջին մի քանի վարչակազմերի կողմից, այն է՝ «Ռուսաստանը բռմազավթել է Ղրիմը, որոշ հատվածներ Ուկրաինայի արևելքում և Վրաստանի մի մասը»:
«Իրանական հրթիռները հարձակվում են սաուդական նավթային օբյեկտների վրա, իսկ Իրանին աջակցող խմբերը տեղակայված են Իրաքում, Լիբանանում, Եմենում և Սիրիայում», - ասել է Փոմփեոն՝ Չինաստանին էլ մեղադրելով Վիետնամի, Ֆիլիպինների և Ինդոնեզիայի բացառիկ տնտեսական գոտիներում ոտձնգելու համար:
Նա քննադատել է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին նաև իրենց կիբեռգործունեության համար՝ հայտարարելով, թե «ռուսական ապատեղեկատվական արշավները ուղղված են մեր քաղաքացիներին միմյանց դեմ հանելու համար, Իրանը համակարգչային ցանցեր է ներդնում Մերձավոր Արևելքում, Չինաստանը հետևում է բոլորին»: