Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Արսեն Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Հայ ըմբշամարտիկի մրցակիցը հույն Գեորգիոս Պիլիդիսն էր: Հարությունյանը հաղթել է 10:0 հաշվով:
Արսեն Հարությունյանը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն: