A-Sharq Al-Awsat թերթը հայտնում է, որ երկու օր առաջ Սիրիայում իսրայելական հարձակման հետևանքով սպանվել են իրանական չորս զինծառայողներ:
Ըստ նույն աղբյուրի, մահացածներից երկուսը բարձրաստիճան սպաներ են՝ Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի դամասկոսյան հրամանատար գեներալ Ռիդաի Մահմադին և Սիրիայում իրանամետ զորքերի մատակարարմա հարցերով զբաղվող գեներալ Հաջ Հուսեյնը:
«Իսրայելը եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանն այլևս ի վիճակի չէ դիմակայել Սիրիայում իրանական ազդեցությանը, հետևաբար, իսրայելացիները որոշեցին ուժեղացնել իրենց գրոհները՝ չնայած Մոսկվայի առարկություններին»: