Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած աշխատանքային այցի երրորդ օրը շարունակվել է Մյունխենում՝ երկկողմ հանդիպումների հագեցած օրակարգով։
Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այնուհետև, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու հետ կայացել է հայ-մակեդոնական բարձր մակարդակի առաջին հանդիպումը:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ վարչապետը քննարկել է հայ-բուլղարական հարաբերության զարգացման հեռանկարը։
Հայաստանի վարչապետը և Լատվիայի նախագահն անդրադարձել են երկկողմ գործակցության խթանմանը վերաբերող հարցերի, խոսել Հայաստան-ԵՄ գործակցության զարգացման մասին:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ Սանահի և Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ: