ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին՝ հայտնում են Քննչական կոմիտեից:
Մասնավորապես, վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերի կապակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Ասլանյանը, ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալներ Ա. Մովսիսյանը և Ա. Սարգսյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս. Գասպարյանը և ՀԿԳ քննիչ Գ. Ավետիսյանը 13.02.2020 թ. գործուղվել են կայազորային քննչական բաժին:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի հրամանով կազմվել են քննչական խմբեր, 2020 թ. փետրվարի 12-ին՝ կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանի և շարքային Տիգրան Մանվելյանի մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերն ընդունվել են վարույթ, կատարվում է նախաքննություն: