Հալեպ-Դամասկոս ռազմավարական M-5 մայրուղին, որն անցնում է Իդլիբով և Համայի լեռնանցքով, լիովին անվտանգ դարձավ այն բանից հետո, երբ սիրիական բանակն ահաբեկիչներից ազատեց դրան հարակից տարածքները:
Ըստ SANA-ի՝ բանակային ստորաբաժանումները փետրվարի 15-ի լույս գիշերն ազատագրել են նաև Հալեպ քաղաքից արևմուտք գտնվող Օրմ աս-Սուգրա գյուղը և կշարունակեն գործողությունները դեպի Օրմ Ալ-Կուբրա ու նրա շրջակայքում գտնվող ահաբեկչական խմբավորումների ամրությունների ուղղությամբ:
Սակրավորներն, այսպես ասած, սանրում են Ար-Ռաշիդին-4 տարածքը, որի ազատագրումից հետո հայտնաբերվել էին զենք, զինամթերքով հագեցած թունելների հսկայական ցանց:
Նախօրեին նուսրայական զինյալների հետ ուժգին բախումների արդյունքում Սիրիայի կառավարական ուժերն ազատագրեցին Քաֆր Ջում բնակավայրը, Ջամայեթ Ալ-Մուհանդիսինի առաջին ու երկրորդ միկրոշրջանը, դրանով իսկ ընդլայնելով Հալեպ-Դամասկոս մայրուղով դեպի արևմուտք տանող վեերահսկվող գոտին: