Պեկինի իշխանությունները հրահանգել են տոներից հետո Չինաստանի մայրաքաղաք վերադարձողներին պարտադիր կարանտին մեջ գտնվել 14 օր: Այսօր Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ վարակից մահացել է ևս 143 մարդ: Կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1523: Մահացու ախտով վարակվել է ևս 2641 մարդ, հետևաբար վարակվածների թիվը հասել է 66 492-ի: Չինաստանից դուրս աշխարհի 24 երկրում գրանցվել է վարակման ավելի քան 505 դեպք: Մահացել է 3 մարդ, որոնք Հոնկոնգի, Ֆիլիպինների ու Ճապոնիայի քաղաքացիներ են: