Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է 2020-ի հոկտեմբերին նախանշված ընտրություններն անցկացնել երկրի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Լուգանսկում, Դոնեցկում և Ղրիմում:
«Մեր ցանկությունն է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնել Ուկրաինայի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջաններում: Կցանկանայինք նաև՝ Ղրիմի տարածքում»:
Ուկրաինայի նախագահի հայտարարությանն անմիջապես արձագանքել է ռուսական կողմը: Ռուս օրենսդիրները հայտնել են, որ Ղրիմում ընտրություններ անցկացնելու Վոլոդիմիր Զելենսկու ծրագրերն անիրականանալի են: