Գերմանիայի ԱԳ նախարար Հայքո Մաասն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում քննարկել են ՆԱՏՕ-ի ապագան:
Նշվում է, որ «եթե նույնիսկ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերի ... ապագայում անհրաժեշտ է ... ամերիկացի գործընկերների մասնակցությունը»՝ հաղորդում է RT-ն:
Հիշեցնենք, որ Հայքո Մաասը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի գործընկերների հետ միասին կփորձեն հիմք պատրաստել Բեռլինում նորմանդական ձևաչափով հանդիպման համար: