Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կազմակերպված լույսի ամենամյա փառատոնն այս տարի նվիրված է բնապահպանությանը: Շոուի կազմակերպիչների հավաստմամբ՝ փետրվարի 13-16-ն անցկացվող Bright Brussels շոուին ներկա կլինեն տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ:
Տեղական իշխանությունները բնակիչների հետ կազմել են 10 կիլոմետրանոց երթուղի քաղաքի հին շրջաններով: Ինստալյացիաներից շատերը մարդկանց կստիպեն խորհել ժամանակակից աշխարհի խնդիրների մասին: Ներկայացված ինստալյացիաների միջով հնարավոր է տեղաշարժվել միայն ոտքով կամ հեծանիվով: