Հինգշաբթի օրը, Թեհրանի Իմամ Խոմեյնու անվան աղոթավայրում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ու նրա զինակիցների մահվան քառասնօրյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարն ի պատասխան իսրայելցի պաշտոնյայի, որը հայտարարել էր, թե Իսրայելն ու ԱՄՆ-ը համագործակցում են Սիրիայում ու Իրաքում իրանցիներին սպանելու ուղղությամբ, հայտարարել է.
«Եթե Սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ը համարձակվեն նման քայլի դիմել, ԻՀՊԿ-ն կդիմի պատասխան գործողությունների»:
Անդրադառնալով Բաղդադի Այն ալ Ասադ ռազմաբազայի դեմ Իրանի հրթռիային հարձակմանը, Հոսեյն Սալամին նշել է. «ԱՄՆ-ը ուժեղ ջրհեղեղի ականատես եղավ, սակայն ջրհեղեղը շարունակվելու է, մինչև ամերիկացիները դուրս գան Իրաքից»: