Թուրքիան Սիրիայում տեղակայված իր ռազմական տեխնիկայի զգալի մասը հանձնում է ահաբեկչական խմբավորման անդամներին: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով ռազմական դիվանագիտական աղբյուրին:
Հաղորդվում է, որ այժմ Իդլիբ շրջանի ապառազմականացման գոտում կան ավելի քան 70 տանկ, մոտ 200 մարտական զրահամեքենաներ և 80 այլ զինատեսակներ: