Ահաբեկչություն Գերմանիայի մայրաքաղաքում: Անհայտ զինյալները Բեռլինում կրակ են բացել Թուրքիայից ժամանած քաղաքացիների ուղղությամբ, որի հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս 4-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ողբերգական դեպքից հետո չարագործները փախուստի են դիմել: Ահաբեկչությունը տեղի է ունեցել մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ ծրագրվել էր անցկացնել թուրքական կատակերգական շոու: Համալիրի հանդիսատեսն անմիջապես տարհանվել է: Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել: Հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: