Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանը ներկայացնող, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն 3:0 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Նիկ Մատուհինին և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Եվրոպայի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակչում 7:0 հաշվով հաղթանակ է տարել ուկրաինացի Իվան Բիլեյչուկի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակչում է նաև 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը, որը քառորդ եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է Հունաստանը ներկայացնող Անգելոս Կոուկլարիսին: