Վերջին տարիներին Ռուսաստանին դիմադրության եվրոպական քաղաքականությունը պարտվել է, և ոչ ոք չի ցանկանում ուղիղ առճակատել Մոսկվայի հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մյունխենի անվտանգության համաժողովում: Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ հակասությունների կարգավորման միակ տարբերակը երկխոսությունն է:
«Ես լսում եմ մեր բոլոր գործընկերների դիմադրության մասին: Ես չեմ զարմանում, սակայն գիտեմ, որ դիմադրությունն ու թուլությունը քաղաքականություն չեն, դա լրիվ անարդյունավետ համակարգ է»:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ կա երկրորդ ելք՝ պահանջկոտությունը և ռազմավարական երկխոսության վերսկսումը: