Դանակահարություն և զանգվածային ծեծկռտուք Լոնդոնի ամենամարդաշատ երկաթուղային կայարաններից մեկում: Միջադեպի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի իրավապահները մեկնել են դեպքի վայր: Այս մասին տեղեկացնում է The Sun պարբերականը: Կայարանում անմիջապես քաոսային իրավիճակ է սկսվել, ու մարդիկ խուճապահար փախուստի են դիմել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ծեծկռտուք է սկսվել ավելի քան 20 հոգու միջև, որից հետո մեկ մարդ դանակահարվել է: Իրավապահներն առայժմ չեն մեկնաբանել եղելությունը: