Հայաստանում գովազդային վահանակները շուտով ամեն քայլափոխի մեզ կզգուշացնեն... չաղտոտել բնությունը: 2022-ից արգելվող պոլիէթիլենային տոպրակների դեմ շրջակա միջավայրի նախարարությունը այս գարնանից մեծ արշավ է սկսում: Համախոհներ կհավաքեն նաև աշնանը նախատեսած 10 մլն ծառ տնկելու համար: Գովազդային արշավը հանուն բնության է և ընդդեմ պլաստիկի: Ովքե՞ր, ի՞նչ գրությամբ պաստառներով են կանգնել «կանաչների» կողքին: