2020 թ. փետրվարի 15-ի ժամը 18.00-ի դրությամբ (գրանցման փաստաթղթերի վերջնաժամկետի ավարտին) մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր.
«Անկախության սերունդ» կուսակցության կողմից առաջադրված Ռուսլան Իսրայելյան,
«Արդարություն» կուսակցության կողմից առաջադրված Վիտալի Բալասանյան,
«Պահպանողական» կուսակցության կողմից առաջադրված Դավիթ Բաբայան,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից առաջադրված Դավիթ Իշխանյան
«Արցախի ժողովրդավարական» կուսակցության կողմից առաջադրված Աշոտ Ղուլյան,
«Ազգային Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Խանումյան,
«Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված Արայիկ Հարությունյան,
«Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Վահան Բադասյան,
ինքնառաջադրված թեկնածուներ՝ Մասիս Մայիլյան, Սերգեյ Ամիյան, Քրիստին Բալայան, Բելլա Լալայան, Մելսիկ Պողոսյան, Աշոտ Դադայան:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն.
«Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինք՝ 65 թեկնածու
«Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք՝ 31 թեկնածու
«Պահպանողական» կուսակցություն՝ 16 թեկնածու,
«Միասնական հայրենիք» կուսակցություն՝ 62 թեկնածու,
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 33 թեկնածու,
«Արցախի ժողովրդավարական» կուսակցություն՝ 32 թեկնածու,
«Արդարություն» կուսակցություն՝ 35 թեկնածու,
«Հեղափոխական» կուսակցություն՝ 17 թեկնածու,
Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն՝ 17 թեկնածու,
«Անկախություն սերունդ» կուսակցություն՝ 17 թեկնածու,
«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ 16 թեկնածու:
Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ փետրվարի 18-ին` սույն կայքում:
Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի և 121-րդ հոդվածի 4-րդ մասի` թեկնածուների գրանցումը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև 2020 թ. փետրվարի 25-ի ժամը 18:00-ը: