Միացյալ Նահանգների գերձայնային հրթիռները միջուկային մարտագլխիկներ են պարունակելու: Այս մասին հայտնում է Defence Blog-ը:
Պարբերականը գրում է, որ սենատորներն այսպիսի տեղեկություն ստացել են ամերիկացի զինվորականներից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան գերձայնային զենքի ակտիվ փորձարկումը կսկսվի 2020-ին:
Հունվարին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան իրականացրել էր X-60A գերձայնային հրթիռի շարժիչի փորձարկում: