Ամերիկյան The New York Times պարբերականը գրել է, որ 2019 թվականի սեպտեմբերի վերջին Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրանի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել Աբու Դաբիում, որի նպատակը տարածաշրջանային իրավիճակի կայունացումն է եղել:
Ըստ հրապարակման՝ բանակցությունները վարվել են Վաշինգթոնի և Թեհրանի միջև հարաբերությունների լուրջ ճգնաժամի ֆոնին, երբ երկու երկրներն ուղղակի զինված դիմակայության փուլ մտան, և տարածաշրջանային պատարեազմն անխուսափելի էր թվում: :
Այդ իրավիճակում Աբու Դաբիի քաղաքական գործիչները փորձեցին առանձնահատուկ դերակատարում ստանձնել տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում, սակայն, ինչպես պնդում է պարբերականը, կորցրին վստահությունը Դոնալդ Թրամփի վարչակազմի նկատմամբ վստահությունը, և գործընթացը դադարեց:
Հոդվածում նշվում է, որ Իրանի հետ բանակցային գործընթաց ստեղծելու նման փորձ է արվել նաև Սաուդյան Արաբիայի կողմից, որն Իրան միջնորդներ է գործուղել Իրաքից ու Պակիստանից:
Աբու Դաբիի և Էր Ռիադի այս քայլերն անհանգստությամբ են ընդունվել Սպիտակ տանը՝ գրում է The New York Times-ը: