ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները սույն թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 11։00-ին, անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: