Կոմիտասով սկսվում, Կոմիտասով ավարտվում է «Գասպարյան արթիստս» խմբի այս տարվա առաջին խոշոր նախագիծը: Երգեցիկ խմբի հիմնադիր ղեկավարն ընդգծում է՝ նպատակը մեկն է. մեր սերունդները պետք է հատկապես այս երաժշտությամբ կրթվեն: Մենք ունե՛նք Կոմիտասի կարիքը:
Խմբի երիտասարդ երաժիշտները փորձերի ընթացքում ոչ միայն ճիշտ կատարողական տեխնիկան են յուրացնում, այլև ծանոթանում են ամեն մի մշակման պատմությանը:
Խումբն, ի դեպ, հասցրել է նաև պատվոգրով վերադառնալ Բաթումից: Մանրամասները՝ տեսանյութում: