ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՀԿ-ի հայտարարությանը:
«Հայտարարությանը չեմ հետևել ու կարծում եմ՝ քաղաքական օրակարգում նրանց խոսքը այդքան էլ կշիռ չունի, և կարող եմ ասել, որ այդ հայտարարությունը ևս մեկ առիթ է՝ ակտիվ մասնակցել հանրաքվեին, ակտիվ գնալ ասել՝ այո: Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձում են քողարկված կամ բացեիբաց սաբոտաժի ենթարկել հանրաքվեի գործընթացը»,-ընդգծել է Սիմոնյանը:
Անդրադառնալով նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ՍԴ-ն քաղաքականացված է:
«ՍԴ-ն նախագահող Հրայր Թովմասյանը ընտրված է անօրինական ու փաստացի ներկայացնում է քաղաքական մի թև, զբաղվում քաղաքականությամբ: Տարիներ շարունակ ՍԴ-ն ընտրություններից հետո կայացրել է անհասկանալի որոշումներ կամ սատարել է քաղաքական իշխանությանը: Այս հանրաքվեով կլուծվեն մի շարք խնդիրներ, որով կբարելավվի դատական ընդանուր համակարգը»,- ասել է Սիմոնյանը: