Բացի Սիրահարների օրից՝ փետրվարի 14-ը պրոֆեսիոնալ աշխարհում, ոչ պաշտոնապես, բայց լայնորեն նշվում է որպես Համակարգչի օր: Հենց այդ օրն է գիտական աշխարհին և հանրությանը ցուցադրվել առաջին համակարգիչը՝ ENIAC I-ը (Electrical Numerical Integrator And Calculator):
Համակարգչի մշակման հովանավորը ամերիկյան բանակն էր, որին անհրաժեշտ էր գործիք ռազմական հաշվարկների, պլանավորման և ծրագրավորման համար: ENIAC-ը գործել է1946 թ. փետրվարի 14-ից մինչև 1955-ի հոկտեմբերի 2-ը, այնուհետև ապամոնտաժվել է:
Հենց սա հիմք ընդունելով՝ փետրվարի 14-ը նշվում է որպես Համակարգչի օր: Ռուսաստանի Դաշնությունում այս բնագավառի աշխատողները պաշտոնապես նշում են նաև Ծրագրավորողի օրը: