Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլևս, նկարվելու տեղ, բայց հին ու նոր ժամանակների գործող սահման:
«Հ.Գ.- Նկարում ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ղեկավար Էրիխ Հոնեկերն են:
Սա իրական, պատմական հայտնի լուսանկարի արտապատկեր է՝ Հոնեկերի և Բրեժնևի պաշտոնական հանդիպումից: Բրեժնևը այսպես էր ողջունում իր ամենահարգելի գործընկերներին:
Նկարը կապ չունի ԼԳԲՏ թեմայի հետ: Թե՛ ԽՍՀՄ-ում, թե՛ ԳԴՀ-ում ԼԳԲՏ լինելը քրեական հանցագործություն էր: Ո՛չ Բրեժնևը, ո՛չ Հոնեկերը ԼԳԲՏ չեն եղել»,- գրել է վարչապետը:
Վարչապետը գրառմանը կից նաև լուսանկար է հրապարակել: