Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակով փակ կլինեն:
Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհները, Սիսիան-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածները:
Սյունիքի, Կոտայքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։