Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են 2019-ի դեկտեմբերի 9-ին Փարիզում «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև քառյակի առաջնորդների հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերը, գրում է Корреспондент-ը:
Երկու պետությունների ղեկավարները անդրադարձել են նաև Դոնբասում և Ղրիմում, ինչպես նաև Ռուսաստանում ձերբակալված ուկրաինացի քաղաքացիների ազատ արձակման գործընթացին:
Կողմերը քննարկել են կայուն հրադադարի պահպանման, շփման գծում ուժերի և սարքավորումների դուրսբերման ու ականազերծման աշխատանքներին վերաբերող հարցերը:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ուկրաինացի գործընկերոջ հետ զրույցում նշել է Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտությունն աղավաղելու անթույլատրելիության մասին: