ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը վստահ է՝ Հայաստանում գնված և Ղազախստան տեղափոխված ավտոմեքենաների հարցում հայկական կողմից որևէ խախտում չի եղել: Ղազախները հայկական պետհամարանիշներով այդ մեքենաներն իրենց երկրում վերավաճառելու համար ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան ու այն հանել հայկական հաշվառումից:
Թե որքան ավտոմեքենա է Հայաստանից գնացել Ղազախստան՝ հստակ թվերով նշել հնարավոր չէ: Ոստիկանության հետ հասկացել են, որ մոտ 20 հազար ավտոմեքենա է գրանցված եղել ղազախի անունով: