«Հոկտեմբերի 27-ի» գործի անջատված մասով ԱԱԾ-ում ստեղծվել է քննչական խումբ: Դատախազությունն այդպիսով մասամբ բավարարել է տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի միջնորդությունը: Յուրի Բախշյանի այրին «Լուրեր»-ին ասել է, որ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով քննիչները կհանդիպեն Նաիրի Հունանյանին: