Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները կարելի է ունկնդրել IDAGIO հավելվածում: IDAGIO-ն դասական երաժշտության հեղինակավոր հարթակ է‚ որտեղ իրենց կատարումներն են ներկայացնում հայտնի կոլեկտիվներ և արտիստներ։ IDAGIO-ն համագործակցում է երաժշտական հայտնի պիտակների‚ երաժշտական գործակալությունների և կատալոգների հետ։ Time ամսագրի կողմից IDAGIO-ն ճանաչվել է 2019 թվականի լավագույն նորարարություններից մեկը:
IDAGIO-ում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ներկայացված են Արամ Խաչատրյանի‚ Ավետ Տերտերյանի‚ Էդգար Հովհաննիսյանի‚ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։
Երաժշտասերները‚ ի դեպ‚ երկու ամիս անվճար բաժանորդագրվելու և նվագախմբի ստեղծագործություններն ունկնդրելու հնարավորություն կունենան։