Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս 116 մարդ: Ավելի վաղ նշվում էր 1310 մահացածի մասին: Մեկ օրվա կտրվածքով նոր տեսակի վիրուսով վարակվել է 4800 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 60 հազարին: Բժշկական հաստատություններից դուրս է գրվել 690 մարդ: Համաճարակի արագ տարածմանը զուգընթաց աճում է դավադրության տեսությունների թիվը: Դրանում տնտեսական բաղադրիչ են տեսնում, քանի որ արդյունքը եղել է նավթի ու չինական բաժնետոմսերի գնանկումը, սոցցանցերում էլ շրջանառվում է 1981-ին ամերիկացի ֆանտաստ գրող Դին Կունցի «Խավարի աչքերը» վեպը, որում խոսվում է «Ուհան-400» կոչվող վարակի մասին: