Աշխարհի բնակչության երկու երրորդը կարող է վարակվել նոր COVID-19 կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդական, վիրուսաբան Այրու Լոնջինիին, որը հետևում է Չինաստանում վարակի տարածման ուսումնասիրություններին:
Գիտնականին նման եզրակացության է դրդել COVID-19 վարակակիրների քանակի կտրուկ աճը Չինաստանում: Կվերածվի՞ արդյոք վիրուսը համաշխարհային համաճարակի: Ըստ մասնագետների՝ դա պայմանավորված է խիստ կարանտինի արդյունավետությունից, որի մեջ է այսօր Չինաստանը:
Չնայած ԱՀԿ ղեկավարությունը բարձր է գնահատել կորոնավիրուսի տարածումը կանխելու Չինաստանի ձեռնարկված միջոցառումները, այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ կարանտինը կարող է ընդամենը դանդաղեցնել վարակի տարածումը, բայց չի կարող հաղթել դրան: